System of a Down–ի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը նախապես ծրագրել էր հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:
«Սա ծրագրված ռազմական հանցագործություն է Արցախի մայրաքաղաքի քաղաքացիների դեմ: Ադրբեջանը դադարեցրել է ինտերնետի հասանելիությունը, բացառությամբ Twitter-ի, որն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու համար», գրել է հայազգի երաժիշտը Instagram-ում՝ իրավիճակի սրման մեղավոր անվանելով «սեփական ժողովրդից վախեցող նավթային օլիգարխներին»: