Մեկնարկել է Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ։
Հանիպումից առաջ, լրաագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, անդրադառնալով Տավուշում ընթացող «սահմանազատման» գործընթացին, նշեց՝ հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ կերպ ընդդիմանալու։
«Մենք միայն դիրքե՞ր ենք թողնում Տավուշում․ մենք թողնում ենք տարածք, թողնում ենք ժողովրդին, կոտրում ենք ոգի, ընկճվածությունը խորացնում ենք, հուսալքությունը՝ մեծացնում։
Սա հակառակորդի կամքն առանց որևէ ուժ գործադրելու՝ ի կատար ածելու մոտեցում է, հակառակորդի թելադրանքը կատարել է սա»,- ասաց Տիրան Խաչատրյանը։