Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանադրագետի դիտարկումները՝ ինչո՞ւ չի արվել, ինչո՞ւ չի արվում․․․

23/11/2020
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:

Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստան Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ,- գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ:

Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում:

Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝

1. ինչու՞ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները,

2. ինչու՞ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում,

3. բացառությամբ Մարդու իրավուքների պաշտպանի եւ իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդյո՞ք որևէ պետական մարմին Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարված և մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործած վայրագությունները»,- գրում է սահմանադրագետը:

Նա անդրադարձել է նաև սոցցանցերում տեղադրված տեսանյութին․ ադրբեջանցի զինվորները ծաղրում են Վազգենաշեն գյուղի բնակիչներին, որոնք նրանց աչքի առաջ  տեղահանվում են իրենց բնակավայրից․

«Այսօր հրապարակվեց ևս մեկ տեսաձայնագրություն (կտեղադրեմ մեկնաբանություններում), որում Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում:

Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ:

Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները:

Եվ այդ ընթացքում Կառավարության շենքում հանդիպում են ԱԶԳԱԴԱՎ ԴԱՎԱՃԱՆը և նրա խամաճիկը՝ ԱԶԳԱԴԱՎ ԾԱՂՐԱԾՈՒՆ:

Այս նկարը ՀՀ պատմության մեջ պետք է մտնի, որպես՝ դավաճանության, ամոթի, անհեռատեսության և տկարամտության պատկեր»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրթական համակարգում պարտադիր պետք է առանձին առարկա լինի՝ «ազգային աղետի անատոմիա» անվամբ

Հաջորդ գրառումը

Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը Հայաստան. Ալիև

05/12/2025
Իրավունք

Արշակ սրբազանը 2 ամսով կալանավորվեց

05/12/2025
Հրապարակախոսություն

Զուգադիպությու՞ն էր, Կորյուն-Արմենի դեմ քրեական գործ չհարուցելը

05/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում. Վարդան Օսկանյան

05/12/2025
Հաջորդ գրառումը

Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական