Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մարտի 5-ին կամ 6-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ վաղը կամ մյուս օրը։ Սպասում ենք, մշտական ուղիղ կապի մեջ ենք»,- ասել է Պոդոլյակը և հավելել, որ երբ կրակի դադարեցման մասին խոսելու նախադրյալներ կլինեն, իրենք պատրաստ են քննարկել դա։