Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան

Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն պատրաստվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության լայնամասշտաբ բացմանը։ Այս նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները  մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջականորեն «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», – ասել է Գոնչարը։