Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։
Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 3-ին ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում: