Կեմերովոյի շրջանում փոթորկի զոհերի թիվը հասել է երեքի, եւս 18 մարդ վիրավորվել է։
Gazeta.ru-ն հաղորդում է, որ ԱԻՆ տարածաշրջանային վարչության պետ Ալեքսեյ Շուլգինը նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, որոնք ուղեկցվում են քամու ուժգնացումամբ մինչև 33-35 մ/վրկ, հոսանքազրկվել է 143 կաթսայատուն, ինը ածխի ձեռնարկություն։ Բացի այդ, ավելի քան 150 տների և վարչական շենքերի տանիքներ են վնասվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովոկուզնեցկի առևտրի կենտրոնի մոտ հսկայական ցուցանակի տակ մի կին է ջախջախվել։
Նոյեմբերի 19-ին հզոր փոթորիկ է տեղի ունեցել Սիբիրի մի քանի շրջաններում։ Քամին պոկել է էլեկտրահաղորդման գծերը, վնասել տանիքները, կանգնեցրել գնացքները, ծառեր տապալել մեքենաների վրա։ Ալթայի երկրամասում պտտահողմի պատճառով առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 70 քաղաքներ ու գյուղեր։ Առավել ծանր հետևանքները գրանցվել են Նովոկուզնեցկում՝ քաղաքը մասամբ մնացել է առանց էլեկտրականության, կանգնեցվել են տրամվայներն ու տրոլեյբուսները, չկա ջուր և ջեռուցում։ Կան զոհեր և վիրավորներ։