Ռուսատանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 37 930-ով

59

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 930-ով, սա համավարակի սկզբից նոր առավելագույնն է։ Վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է՝ հասնելով 8 279 573-ի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Տոկոսային արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,46 տոկոս։

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 690-ով։ Ընդհանուր աապքինվածների թիվը 7 186 611 է։