Ռուսաստանի քրեագետները Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում չեն հայտնաբերել թունավոր նյութերի հետքեր։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նախաքննության ստուգման շրջանակներում Նավալնիի օրգանիզմում և իրերի մեջ թունավոր կամ ուժեղ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել», ասել է աղբյուրը և հավելել, որ Ռուսաստանում Նավալնիի մոտ ախտորոշվել էր ածխաջրային նյութափոխանակության խախտում, ինչպես նաեւ, դրա կապված, ենթաստամոքսային գեղձի բորբոքում: