ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինի ժամանումը Երևան սպավում է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական համաժողովին մասնակցելու համար, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի բաժինը։
Հաղորդվում է, որ սա թվով 24-րդ նամանատիպ հավաքն է ԵԱՏՄ աշխատանքի հիմնադրումից ի վեր և 5-րդը 2020թ․։ Նախորդը համաժողովը տեղ էր ունեցել հուլիսին Մինսկում։
Նկատենք նաև, որ շատ փորձագետներ սպասում էին, ար այս հավաքը կհետաձվի կամ տեղի չի ունենա Երևանում պայմանավորված Արցախ-Ադրբեջան լայնածավալ պատերազմի հետ։
Սակայն Ռուսաստանը որոշեց ոչ հետաձգել և ոչ էլ այն տեղափոխել այլ վայր, ինչը նշանակում է, որ ՌԴ վարչապետի ներկայությունը Երևանում իր մեջ որոշակի մեսիջներ է պարունակում ու հստակեցնում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը Տարածաշրջանու տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։