Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ում հայկական բիզնեսի դժվարությունների մասին

14/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն: Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Բոլոր խնդիրները փորձելու ենք լուծելով առաջ գնալ, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ըստ մամուլի՝ արդեն իսկ խնդիրներ ունի Ռուսաստանում, այն է՝ հնարավոր է՝ կասեցվի «Ջերմուկ» հանքային ջրի և Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի արտահանումը։

«Մենք մեզնից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ։ Նման մտադրություն չկա։ Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն. մի պահի բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են։ Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- նշեց  նա։

Հարցին՝ ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում Հայաստանի մոտեցմանը, որ մենք ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, որքան կարող ենք, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, կխոսենք դրա մասին։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է, որ մենք փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, և մի գիշերվա մեջ  թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»։

Հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունն էլ կարող է մեկ գիշերվա մեջ փոխել իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Տարբերությունը զգացե՞լ եք Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ եք։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ»։

Երբ լրագրողները հակադարձեցին իրենց հասցեին հնչած խոսքերին, ԱԺ նախագահն ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցին ձեր գրպանային կառույցը չէ. Հարություն Աղա-Սարգսյան

Հաջորդ գրառումը

Միգուցե Էրդողան-Փաշինյան ջերմ հարաբերությունները կարող են քվեների առումով խնդիրներ առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը խուսափել է մեկնել Անթալիա. Դանիելյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Միգուցե Էրդողան-Փաշինյան ջերմ հարաբերությունները կարող են քվեների առումով խնդիրներ առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը խուսափել է մեկնել Անթալիա. Դանիելյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական