Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայում հրադադարի

15

Ռուսաստանը Ստամբուլում ուկրաինական հացահատիկի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնել է հրադադարի` ապրանքների փոխադրման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ի աջակցությամբ կստուգի փոխադրման մեջ ներգրավված նավերը՝ զենքի մաքսանենգությունը բացառելու նպատակով։

Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը ընդգծել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է դրական հայտարարություններ բանակցություններից հետո։

«Ես իմ առաջնորդից առաջ չեմ անցնի: Գլխավոր քարտուղարը շուտով կհանդիպի ձեզ հետ։ Բայց կարևոր է նշել, որ մենք կարծում ենք, որ սա դրական բան է»,- ասաց նա՝ պատասխանելով բանակցությունների արդյունքների մասին հարցին։