Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակաման հարցը. այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա անհնար է, Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման հարցը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական բոլոր ստորաբաժանումները կոչնչացվեն և դուրս կբերվեն Ռուսաստանի շրջաններից։