Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրէջք է կատարել Իլ-76 ինքնաթիռը: Այն Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն Է: Երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ և հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ: Այն մեկ օրում կարող է ամբուլատոր պայմաներում ընդունել 200 մարդու: Փրկարարները նաև փլատակների տակից դուրս կհանեն տուժածներին: 150 ռուսաստանցի փրկարար արդեն Բեյրությում է: Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի ևս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում է օդում: