Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկում ենք Հայաստանի երկաթուղիների կառավարման հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Դա մեզ համար կենսական նշանակություն ունեցող նախագիծ է։, որի հետ կապված ուղղակի այլընտրանք չունենք, քան քննարկելն ու այս հարցով զբաղվելը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ կան երկրներ, որոնք որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում այս ուղղությամբ, սակայն Սիմոնյանը անուններ չհնչեցրեց։
«Ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել, որևիցե անուն չեմ կարող տալ։ Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»,- ասաց ԱԺ նախագահը՝ հերքելով լուրերը, թե հստակ քաղաքական որոշում կա ՌԴ-ից վերցնելու կառավարումը, և բանակցությունները շարունակվում են։









