Դա պետք է լինի Հայաստանի քաղաքացիների ներքին կամարտահայտման ակտ: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ գնահատելով Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը:
«Այո, իրադարձությունների նման զարգացումն ինչ-որ մեկի համար կարող է լավ գնահատվել, սակայն դա կարող է դառնալ «հաղթաթուղթ» հակառակորդի համար եւ նրանց համար, ովքեր հետագայում կասեն՝ «օգտվեցին մեր թուլությունից եւ մեզ զրկեցին անկախությունից»»,-ասել է նա:
Պատգամավորը պարզաբանել է, որ չի կարելի չնկատել Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ վստահության եւ փոխըմբռնման թուլացումը:
«Եթե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը (Արմեն Գրիգորյանը,-խմբ.) մարդ է, ով նախկինում ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր էր անում, ապա ինչպե՞ս է նա ինչ-որ հարցեր քննարկելու Պատրուշեւի հետ»,-հարց է ուղղել Զատուլինը:
News.am