Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների տարածաշրջան տեղափոխվելու անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը: