Ռուսաստանը մտադիր չէ փակել սահմանները չորս շրջաններում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 20-ից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի եւ Զապորոժյեի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին։ Փաստաթուղթը պետք է հաստատի Դաշնության խորհուրդը:
Ռազմական դրությունն ուժի մեջ կմտնի կեսգիշերից։ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժյեի եւ Խերսոնի մարզերի տարածքներում մտցվել է անվտանգության ոլորտում ռիսկերի արձագանքման առավելագույն մակարդակի ռեժիմ։