ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Հերսոնի շրջանի ողջ տարածքը. հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայում գրավել են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների հենակետը։ Կիևի շրջանի Գուտա-Մեժի-գորսկայա գյուղի մոտ զինվորականները առգրավել են տասը Javelin հակատանկային համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք մատակարարվել են արևմտյան երկրներից։ Այդ զենքերը հանձնվում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումներին։