«Sputnik Արմենիան» հաղորդում է՝ Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այս դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, ու և հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», – ասել է Լը Դրիանը։
Նա նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։