Ջերմուկի ձերբակալված երեք բնակիչներից Գագիկ Գրիգորյանն քիչ անց ազատ կարձակվի, մյուս երկուսը հավանաբար նույնպես ազատ կարձակվեն ժամը 21:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը:
Փաստաբանը հայտնել է, որ քաղաքացիների ձերբակալումն անհիմն է եղել:
Մարգարյանի խոսքով՝ շատ վատ տրամադրվածություն կա Ջերմուկի, Գնդեվազի բնակիչների, Ամուլսարը պաշտպանող քաղաքացիների հանդեպ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։
Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Աղբյուր՝ News.am