«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայում զինադադարի մասին առաջարկը, քանի որ դա ձեռնտու է Ուկրաինայի զինված ուժերին»,- Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ի՞նչ է լինելու ԱՄՆ ընտրություններից առաջ` առաջիկա 2-3 ամիսների ընթացքում: Իրավիճակը շատ ավելի վատանալու է։ Այնտեղ ավելի շատ զենք կա, իսկ ռուսները վճռական են տրամադրված։ Առճակատումն ու զոհերի թիվը ավելի մեծ կլինի, քան վերջին յոթ ամիսներին։ Չնայած նրանք հիմա էլ սարսափելի են։ Այն, ինչ սպասվում է, շատ ավելի վատ է, քան մենք կարծում ենք: Երկու կողմերն էլ մեծ ջանքեր են գործադրում դրա համար: Նույնիսկ ուկրաինացիներն են ավելի լավատեսորեն տրամադրված, քանի որ ստացել են շատ բարձրորակ զենքեր։
Այսպիսով, հիմնական փաստարկը մարդկային զոհաբերությունն է: Սա ամենակարեւոր բարոյական մոտիվացիան է։ Բայց սրա հետ մեկտեղ կան նաև եվրոպական շահեր։ Քանի որ այն, ինչ տեղի է ունենում, շատ վատ է մեզ համար»,- ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ իրավիճակը սա է՝ Պուտինն ու Ռուսաստանը ներխուժում են Ուկրաինա։
Բայց ես չեմ ուզում գնահատել, թե ով ինչի համար է պատասխանատու։ Իմ գործը կենտրոնանալն է, թե ինչպես հասնել խաղաղության. հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետը։
«Ես երկու պետությունների և կառավարությունների ղեկավարներին հարց տվեցի. հնարավո՞ր է պայմանավորվել ժամանակով սահմանափակված զինադադարի շուրջ, որը կարագացնի խաղաղ բանակցությունները: Եվ միայն դրանից հետո անցեք զինադադարի։ Որովհետև հիմա բոլորը հակառակն են մտածում՝ նախ խաղաղության պայմանագիր կնքեք, հետո վայր դրեք զենքերը։ Երկուսն էլ վստահ չեն: Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները պատասխանեցին, որ զինադադարը բխում է թշնամու շահերից, քանի որ այս ընթացքում նա կկարողանա վերականգնվել և պատրաստվել շարունակել պատերազմը»,- հավելեց նա։
«Պուտինը հստակ պատկերացնում է, թե ինչ կլինի և ինչպես կհաղթի Ռուսաստանը։ Նույնը վերաբերում է Զելենսկուն։ Պուտինի համար ամեն ինչ պարզ է՝ նայեք փաստերին, էներգիայի աղբյուրներին, բնակչությանը։ Պուտինը չի կարող պարտվել, սա շատ տրամաբանական է։ Եթե նայեք զինվորներին, զենքերին ու տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են պատերազմում, ապա դժվար է անգամ երևակայել, որ Ռուսաստանը կպարտվի։ Հնարավոր չէ, որ Ռուսաստանը պարտվի։ Այդ հաշվարկը հնարավոր չէ անել»,- ասել է Օրբանը։