Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել ու պահանջել Արցախն Ադրբեջանից դուրս, եթե դա չի ուզում իշխանությունը.պատգամավոր

28/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«1. 44–օրյա պատերազմից ու կորուստներից հնարավոր էր խուսափել, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեին ազատագրված 5 շրջանները զիջել Ադրբեջանին, պահել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, նախկին ԼՂԻՄ տարածքով Արցախը՝ ներառյալ Շուշին ու Հադրութը, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել է այլ ճանապարհով։ Այսօրվա պատկերն այդ այլ ճանապարհի հետևանքն է (Փաշինյանն այդ ճանապարհն անվանում էր սեփական՝ զրոյական կետից մեկնարկող գործընթաց)։

2. Կա հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլան, որի համաձայն՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը համաձայն են դրան, ապա Ռուսաստանը ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի։

3. Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել ու պահանջել Արցախն Ադրբեջանից դուրս, եթե դա չի ուզում ՀՀ իշխանությունն ու հայ ժողովուրդը։

Ավելի ուղիղ խոսք միայն ավանակին կարելի է ասել։

Եվ այսպես, Պուտինն ասաց այն, ինչի մասին հայտնի էր։ Պատերազմից, հազարավոր զոհերից հնարավոր էր խուսափել, եթե չլիներ Նիկոլի որոշումը։ Դա, ի դեպ, խոստովանել է նաև Նիկոլը։ Թե ինչու է այդպես արել, կպարզեն համապատասխան մարմինները։

Եթե մինչև պատերազմը Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ապա պատերազմից հետո նա քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ է ծնել Վաշինգտոնյան մոդելը՝ համաձայնելով Ադրբեջանի 5–կետանոց առաջարկին։ Այդ մասին Աստանայում ասաց նաև Ալիևը։

Դատելով նիկոլենց հակառուսական հիստերիայից՝ Վաշինգտոնյան մոդելին «այո» ասելն անձամբ Փաշինյանի որոշումն է, քանզի միայն այդ դեպքում է նա տեսնում Սահակաշվիլու կամ Տիխանովսկայայի պես երկրից փախչելու և Արևմուտքում ապաստան ստանալու հնարավորություն։ Դրա գինը լինելու է Հայաստանի կործանումը, բայց Նիկոլին բացառապես սեփական կաշին է հետաքրքրում։ Ինչպես միշտ։

Հիմա եկել է ճշմարտության պահը։ Կա՛մ մենք Նիկոլին, կա՛մ Նիկոլը Հայաստանին, Արցախին, բոլորիս ընտանիքներին, երեխաներին, ծնողներին։

Պետք է արտահայտվեն բոլորը՝ ՀՀ երեք նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, բոլոր քաղաքական ուժերը, գիտակրթական հաստատությունների ղեկավարները, ոստիկանները, զինվորականները, մշակութային գործիչները, հասարակական կառույցները, Սփյուռքի ներկայացուցիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները, գործարարները, բժիշկները, բանվորները, ուսանողները։ Նույնիսկ «Քաղաքացիական կուսակցության» անդամները։ Մի խոսքով՝ բոլորը։ Լոլոների, խաղիկների, լղոզվելու տեղ չկա։ Կա՛մ, կա՛մ ․․․

Սա լինել չլինելու հարց է։ Սա Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գոյաբանական հարցն է։ Սա մի կողմից՝ պատերազմի, ոչնչացման, մյուս կողմից՝ խաղաղության, զարգացման հարց է։ Սա կյանքի ու մահվան հարց է։ Սա արժանապատվության հարց է։ Եվ վերջապես՝ սա անվտանգության ու պետության հարց է։ Թուրքը մտնելու է Երևան, եթե այսպես մնա։

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի, և վե՛րջ։ Եթե սա չանենք, ապա ամոթ մեզ։ Կռիվը պետք է տալ մինչև վերջ ու հաղթական ավարտով։ Նահանջի տեղ չկա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտական մտավորականության կոչ-դիմումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտել է թուրք գործընկերոջ ձերաբակալությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Նորություններ

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
Նորություններ

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025
Հաջորդ գրառումը

Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտել է թուրք գործընկերոջ ձերաբակալությունը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական