Ինչպես հաղորդում է Kremlin.ru-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում՝ գերների փոխանակման և զոհվածների մարմինների դուրս բերման համար։ Վլադիմի Պուտինը այդ կոչը հնչեցրել է երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսային զրույցի ժամանակ։
Այս և այլ հարցերի քննարկման համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել երկու երկրների արտաքին գործերի ղեկավարները։