Որոշակի պարբերականությամբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են մեղադրանքներ նախորդ բոլոր կառավարություններին այնպիսի թեմաներով կամ զինտեխնիկայի այնպիսի նմուշների գոյության մասով, որոնք նաև այսօր էլ առկա են Զինված ուժերում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե դրանք մետաղե ջարդոն են եղել, ապա ի՞նչ գործ ունեն Զինված ուժերի կազմում։ Վերջին շրջանում բավական լայն թափով ներկայացվող ամրեցման շրջաններում ինքս հանդիպել եմ այնպիսի նմուշների, որոնք 60-ական, 70-ականներ կամ նրանց ասած 30-ական թվականներին նմուշներ են։ Ավելին ասեմ, հրետանային միջոցներ են, որոշների դեպքում՝ ՀՕՊ միջոցներ։ Այսինքն՝ մարդկանց մի մասը, ովքեր խոսում են նմուշների մասին, փորձում են համեմատության մեջ դնել մինչև 2018 թվականը և 2018-ից հետո եղած նմուշները, այդ մարդիկ կա՛մ մանրամասն չեն տիրապետում Զինված ուժերի՝ նախորդ ժամանակահատվածի և այսօրվա ժամանակահատվածի գոյությանը, կա՛մ հասարակությանը դիտավորյալ տանում են մոլորության»,-ասաց Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ Պաշտպանության նախարարությունը, զուտ ընտրական քարոզարշավի առանձնահատկություններից ելնելով, հակառակորդի համար հնարավորինս հասանելի է դարձրել այն ամենը, ինչն որ այսօր կա ինժեներական կառույցներում։
Պատգամավորը միաժամանակ ընդգծեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով բացառապես ներկայիս քարոզարարշավի առանձնահատկություններից, փաստացիորեն հակառակորդի համար հասանելի է դարձրել սպառազինության մեջ առկա ինժեներական կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը։








