Պետք է մշտապես ուշադիր լինել, թե քաղաքացիների մոտ փոփոխությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա, և վարչապետն էլ բարձրաձայնում էր, որ քաղաքացիների գոհունակությունն արդարության ընկալման մասով բավարար չէ, և մենք, ամբողջ կառավարությունով, պետք է անենք ամեն ինչ, որ այդ գոհութնակությունը բարձրանա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետք է անել ավելի շատ, պետք է անել ժամկետների մեջ՝ հստակ ձևով»,- ասաց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն իրենից է՞լ էր դժգոհ, իր ղեկավարած ոլորտի մասով և՞ս թերացումներ կան, Անահիտ Ավանեսյնաը պատասխանեց.
«Իհարկե, ես ինքս մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և հնարավորինս բավարարել մեր քաղաքացիների ակնկալիքները։ Մարդիկ անհատական որոշակի խնդիրներ են ունենում։ Նորմալ, ընդունելի տարբերակ է, երբ քաղաքացին անհատական խնդրով մոտենում է նախարարին։ Իհարկե, բուօժգնության ոչ այն հասանելիությունը, որ մենք կարողանում ենք ապահովել… Մեր ծրագրերով ամեն տարիի ավելացնում ենք, բայց դեռ չունենք ամբողջական ապահովում»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարության անդամները մատների արանքով են նայում Փաշինյանի հանձնարարականներին, կամ նրա խոսքը լուրջ չի ընկալվում, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ Փաշինյանն այսօր հստակ հանձնարարականներ է տվել, ավելին չի կարող մեկնաբանել։
Ինչ վերաբերում է հնարավոր պաշտոնանկություններին, Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ այստեղ ևս մեկնաբանություններ անել չի կարող։