Հայկ Ֆարմանյանը իր ֆեսբուկյան էջում գրել է․
Պարոն Փաշինյան, ուզում եմ ձեզ մի քանի հարց ուղղել՝ ԹՎԱՑՅԱԼ հին ու մոռացված մի թեմայի վերաբերյալ․
1. Ինչպե՞ս պետբյուջեից ՓՈՇԻԱՑՎԵՑ կամ ՄՍԽՎԵՑ շուրջ 6 մլրդ․ դրամ գումար՝ Գյումրու ավտոմաքսատուն, կամ ձեր բառերով՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար
2. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ կամ այլ ապրանքների ներմուծման ծավալները, այդ անիմաստ ծրագրի իրագործման արդյունքում ավելացա՞ն
3. ՀՀ-ից ԱՊՐԱՆՔՆԵՐԻ արտահանման ծավալները, այդ աբսուրդային ծրագրի իրագործումից հետո ավելացա՞ն կամ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ վերացա՞ն
4. Այդ անիմաստ ծրագրի իրագործման արդյունքում Գյումրին դարձա՞վ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
5. Այն անձինք, որոնք իրենց երևակայում են ոլորտի պատասխանատուներ և որոնք ձեզ համոզել են իրագործել այդ ՎՆԱՍԱՏՈՒ, անիմաստ և ինչու չէ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ծրագիրը, առ այսօր պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե ոչ
6. ԻՆՉՈՒ՞ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԾԱԽՍՎԱԾ այդ շուրջ 6 մլրդ․ դրամ գումարը, ՁԵԶ ՊԱՇՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ <<ՉԴԱՐՁԱՎ ԶԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՎԵԼԻ ՉՀԶՈՐԱՑԱՎ>>