Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պարոն Զաքարյան, կարո՞ղ է ինձ «ձեռք եք առնում»»․ Լրագրողը՝ Արտակ Զաքարյանին

17/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Երկու օր առաջ, ինձ է զանգահարում իբրև անկախ (իրականում իշխանություններին աջակցող) լրատվամիջոցներից մեկի լրագրողը, և խնդրում է հարցազրույց: Համաձայնում եմ.

Լրագրող– պրն Զաքարյան, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ նախկինները, այսինքն՝ դուք եք կապիտուլյանտը և հողատուն: Ասաց, որ դու՛ք եք հանձնել Արցախը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Ես- ճիշտ է ասում Նիկոլը, որովհետև նա կյանքում երբեք սուտ չի խոսել և ամեն ինչ ճիշտ է ասել:

Լրագրող- (խիստ զարմացած ու շփոթված) այսինքն, դուք համաձա՞յն եք, որ դուք եք կապիտուլյանտը:

Ես- Այո իհարկե, եթե Նիկոլն է ասել, ուրեմն այլ կերպ չի կարող լինել, մենք ենք կապիտուլյանտը:

Լրագրող– Բայց չէ՞ որ դա այդպես չէ, դուք ինչպե՞ս կարող էիք ստորագրել կապիտուլյացիան, եթե ամբողջ աշխարհը գիտի, որ Փաշինյանն է դա ստորագրել:

Ես- (կրկին պնդում եմ) Եթե Նիկոլն ասում է, որ մենք ենք կապիտուլյանտը, ուրեմն դա այդպես է: Այո, մենք «ստիպեցինք», որ վարչապետը հրահրի պատերազմը, հետո «ստիպեցինք», որ վարչապետը կապիտուլյացվի, հետո էլ «ստիպեցինք», որ Արցախի տարածքները հանձնի, հետո «ստիպեցինք», որ Հադրութն ու Շուշին հանձնի, այնուհետև «պնդեցինք», որ Քարվաճառն ու Սոթքը հանձնի, հետո «պարտադրեցինք», որ Լաչինի նեղ միջանցք թողնի ու այդպես նախկինները «հանձնեցին» Արցախը:

Լրագրող– պրն Զաքարյան, ֆանտաստիկայի ժանրից անհավանական բաներ եք ասում, ինչպե՞ս կարող էին նախկինները ստիպել Փաշինյանին, հանձնել Արցախը կամ ստորագրել կապիտուլյացիան: Ո՞նց կարող է ընդդիմությունը ստիպել իշխանությանը տարածքներ հանձնել (վերջում արդեն ակնհայտ նեղացած տոնայնությամբ) պրն Զաքարյան, կարո՞ղ է ինձ «ձեռք եք առնում»:

Ես– Հարգելիս, Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին «ձեռք է առնում», իսկ դուք չեք նեղանում, հիմա խնդրում եմ ինձանից ևս մի նեղացեք: Իհարկե, կատակ եմ անում:

Հ.Գ. Պարզ էր, որ այդ, այսպես կոչված, հարցազրույցը չէր հրապարակվի: Իսկ իմ այս անանուն գրառումը՝ խնդրում եմ ընկալել որպես փոքրիկ հումորային ակնարկ, մեր դժբախտ և դժգույն իրականության վերաբերյալ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նրանք մերժված էին, դուք`անիծված». Անուշ Սեդրակյան

Հաջորդ գրառումը

Բայդենի կարծիքով, գագաթաժողովի միջոցով ՌԴ-ն կարող է հետ գալ համաշխարհային հանրություն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Բայդենի կարծիքով, գագաթաժողովի միջոցով ՌԴ-ն կարող է հետ գալ համաշխարհային հանրություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական