Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ընդգծեցինք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը ակտիվացնելու անհրաժեշտությունը. Ռուսաստանը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի այդ աշխատանքներին: Մենք պատրաստ ենք դրան, ինչպես պատրաստ ենք նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։
Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. հայտնել է ՌԴ արտգործնախարարը։