Մեր ԱԳՆ հայտարարությունը Բուլղարիայի սահմանին կատարվածի վերաբերյալ չի համապատաախանում իրականությանը ճիշտ այնպես, ինչպես ՊՆ հայտարարությունները սահմանային իրավիճակի մասին։
Հիմա ականատեսի աչքերով պատմեմ եղելությունը:
Հայ զբոսաշջիկները հատել են Բուլղարիայի սահմանը, որից հետո տառացիորեն ստացել են արժանապատվությունը ոտնահարող արհամարհական վերաբերմունք:
Նրանց կենտրոնացրել են մի տարածքում, ուր ինտերնետ կապ չկար:
Հատ-հատ քրքրել են ճամպրուկները և ձեռքի պայուսակները, երբեմն մարդկանց հագի սպիտակեղենը:
Չեն ապահովել սննդով:
Պատճառաբանել են, թե այդ մադիկ Բուլղարիայից հետո ուրիշ տեղ պիտի թռչեն:
Այլ վայր չմեկնեղներին արգելել են օգտվել հյուրանոցային ծառայությունից, հրաժարվել են թարգմանիչ տրամադրել:
ՀՀ-ի դեսպանատան ներկայացուցիչը բացատրել է, որ բուլղարացիները ճիշտ են, Բուլղարիայի տարածքում հյուրանոց փոխելու իրավունք չկա:
Անձնագրերը հավաքել են ու երկար ժամանակ չեն տվել:
Հյուրանոցների և ետդարձի տոմսերի գումարնեը կորել են:
Ես նույնիսկ ԱԳՆ-ից չեմ ուզում ստանալ բացատրություն առ այն, թե ինչպես եղավ, որ Շենգենի ազատ տեղաշարժի օրենքները կոնկրետ Հայաստանի պարագայում ի չիք են լինում:
Ես չեմ ուզում նույնիսկ Բուլղարիայի դեսպանատնից բացատրություն ստանալ, թե ինչու դեսպանատան ներկայացուցիչները զօր ու գիշեր չէին թակում պատկան մարմինների դռները, կամ գոնե չէին գտնվում խցերում ծվարած, իրենց սեփական փողով սնունդ հայթայող քաղաքացիների կողքին:
Ես ուզում եմ, որ շփման իրավունքից զրկվեն նրանք, ովքեր 150 000 և ավելի դիտումներով ամեն օր ապակողմնորոշում են մեր ժողովրդին ու ստահոդ ճառերով համոզում, թե իբր գնում ենք Եվրոպա:
Սա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար նոր համակենտրոնացման ճամբարի նախադեպ է:
Արցախի օրինակով համոզվում եմ, որ այն, ինչ բարբաջում են այս պարոնայք, հատուկ դեզինֆորմացիոն դիվեսիա է:
Հաղթելու ենք-պարտվեցինք:
Արցախը Հայաստան է-Արցախն Ադրբեջան դարձավ:
Հիմա էլ գնում ենք Եվրոպա-….
Առաջին կանգառը Հյուսիսային Կորեա:
Անուշ Սեդրակյան, դասախոս