Եվ այսպես արդեն որերրորդ տասնամյակն է, հարյուրամյակն ու միգուցե՝ հազարամյակն է՝ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ ու միայն հույս, որ ինչ-որ ապագայում՝ անորոշ մի օր,մեր ազգի անունից որոշում ընդունող մարդիկ էլ ողջախոհ կլինեն, իրատես ու ազգասեր …
Այս քաղաքակրթական կրկնվող վերադարձում միայն մի բան է, որ անփոփոխ է մնում՝ ուղեղն արհամարհելու, հույզերին տրվելու, ակնհայտը տեսնել չցանկանալու և խաղաղության պատրանքով ու օրվա հաճույքով ապրելու, այլ կերպ ասած՝ չհասունանալու մեր ներքին մղումն է …
Պատմությունն էլ ոգի ունի, և այն չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին…
Տարոն Սիմոնյան, իրավաբան, պետական գործիչ