Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմությունից հետևություն անելը քաղաքական գործիչների խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ ելույթի ժամանակ

28/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստն այն է, որ 2017 թվականի համեմատ՝ 2025-ի արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով։ Նաև գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել՝ ընդհուպ մինչև 300 տոկոս և ավելի, Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ԳԱԱ նախագահին շնորհակալություն հայտնեց, որ վերջինս բարձրաձայնում է որակավորման հետ կապված խնդիրների մասին։

«Պիտի խոստովանեմ, որ ելույթներում ականջս ծակում է, երբ ասում են, որ կառավարությունն աջակցում է  գիտությանը։ Որովհետև այստեղ մի տեսակ դիստանցիա է ստեղծվում կառավարության և գիտության միջև։ Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, այսինքն՝ մենք չենք տեսնում, որ կա պետություն այստեղ և ինչ-որ հեռավարության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք։

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի կոնկրետ և շոշափելի պատճառ. մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման։ Մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման, բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացումը։

Գիտությունն ինքը տնտեսություն է, և գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը շատ կարևոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց՝ ինքը հիշում է, թե ինչ տառապանքների արդյունքում հնարավոր դարձավ Ֆիզիկայի ինստիտուտում իզոտոպերի արտադրությունը, որն այժմ կիրառվում է առողջապահության ոլորտում։

«Մեր պատկերացումն է, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։ Վերջին տարիների մեր քաղաքականություններն ուղիղ կապ են ունեցել մեր պատմության ընթերցման և վերընթերցման հետ, և երբեմն սկզբնական շրջանում՝ 20-22 թվականներին, ինքս իմ մեջ որոշակի բանավեճեր էի ունենում մեր պատմագիտական հանրության հետ։

Բայց մյուս կողմից իքս պահի արձանագրեցի մի շատ կարևոր բան, որ ԳԱԱ հրատարակած պատմության հատորյակներում շատ բարեխղճորեն արձանագրված են փաստերը, և երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է համաձայնվել, երբեմն էլ չհամաձայնել։

Պատմությունից հետևություն անելը քաղաքական գործիչների խնդիրն է, և մենք երբեմն այդտեղ էլ ենք սխալ մոտեցումներ ցուցաբերում՝ ոչ միայն պատմության շարադրումը և մատուցումն արտապատվիրակելով պատմաբաններին, այլև՝ հետևություններ անելը, որը գիտությունը դնում է ոչ այնքան ճիշտ դիրքում, որովհետև առաջին հերթին դա քաղաքական առաջնորդության խնդիրն է։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեր՝ երբեմն վիճահարույց քաղաքականությունները բխում են ուղիղ մեր պատմության ուսումնասիրությունից և վերընթերցումից»,- ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ անդրադարձավ դպրոցներ իր կատարած այցերին՝ ընդգծելով, որ շատ նորակառույց դպրեցներում 3D տպիչ սարքերն ամիսներով դրված են, սակայն չեն օգտագործվում։ Պատճառն, ըստ Փաշինյանի, այն է, որ մարդիկ այդ սարքերին չեն տիրապետում։

«Դպրոցներս այցելելիս նկատում եմ, որ բազմաթիվ լաբորատոր սարքեր արկղից դուրս են գալիս իմ այցի առիթով՝ չնայած դպրոցն ամիսներով գործում է։ Մենք հիմա մարզադահլիճներում ցնցուղներ ենք ներառում, որ երեխաները սպորտով զբաղվելուց հետո օգտագործեն։ Տասնյակ դպրոցներում այդ ցնցուղները և լաբորատոր սարքերը կամ շատ հաճախ չեն օգտագործվում կամ բավարար չափով չեն օգտագործվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Հաջորդ գրառումը

Հազար ներողություն՝ գիտության զարգացումն, ինքնին առանձին վերցրած, իմաստ չունի. այսինքն՝ գիտությունը զարգանա՝ որ ի՞նչ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պատկերացրեք՝ Ադրբեջանն ունի Scopus համակարգում ներառված 18 ամսագիր, այն Ադրբեջանը, որը ԽՍՀՄ տարիներին ընդամենը մեկ ակադեմիկոս ուներ. ԳԱԱ նախագահ

28/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026
Նորություններ

Հազար ներողություն՝ գիտության զարգացումն, ինքնին առանձին վերցրած, իմաստ չունի. այսինքն՝ գիտությունը զարգանա՝ որ ի՞նչ. Փաշինյան

28/04/2026
Նորություններ

Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

28/04/2026
Հաջորդ գրառումը

Հազար ներողություն՝ գիտության զարգացումն, ինքնին առանձին վերցրած, իմաստ չունի. այսինքն՝ գիտությունը զարգանա՝ որ ի՞նչ. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական