««Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։
Իր հերթին՝ «Հանրապետական» կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես աշխատելու է խմբակցության հետ, նյութեր է տրամադրելու, որոնք կօգնեն օրենսդրական աշխատանքին։ Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունը որոշել է շատ ակտիվ լինել՝ մասնակցել բոլոր քննարկումներին, ելույթներ ունենալ, հարցադրումներ անել։
Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու և շփման պակասը լրացնելու համար։ Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, և հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։