Ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է. «Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ»։
Նա հավելել է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում՝ մոտակա ժամկետներում: