Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պակասել է սերը մեր հայրենիքում, դրա համար էլ արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին մեր ընտանիքը

03/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Սարգսի տոնի առիթով կոչ է ուղղել երիտասարդներին․

«Սիրելի երիտասարդներ,

Մեր աղոթքն ու ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ երիտասարդների և նրանց կյանքը իմաստավորող Սիրո համար բարեխոս հռչակված Սուրբ Սարգսի տոնի առիթով։ Բազմիմաստ ու անչափ կարևոր է այս տոնի խորհուրդը հատկապես ներկա օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձությունների միջով։ Զորական, երիտասարդություն և ընտանիք․ Այս երեք կարևոր գաղափարներն են մեր մտապատկերում հայտնվում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի և նրան նվիրված եկեղեցական տոնի մասին։ Դարեր առաջ հաստատված տոնը կարծես թե ազգի փրկության բանալիներ ու բանաձևեր է տալիս ներկա ժամանակի համար։ Եվ սա բնական է, քանի որ այն Սիրո տոն է, իսկ Սերը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) և միշտ էլ ժամանակակից է։

Կարիք չկա խոսքերի գեղեցկությամբ ու շատությամբ բացատրելու, թե ով է զինվորն ու զորականը Հայոց ազգի համար, որովհետև վերջին գոյապայքարից հետո դեռ չեն սպիացել մեր վերքերը, դեռ թարմ են հիշողությունները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնությունը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյության շարժիչ ուժը, որովհետև ձեր շարքերից են ծնվում երկրի պաշտպաններ ու կազմվում նոր ընտանիքներ։ Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, մեծապես կախված է ձեր այսօրվա կեցվածքից ու դավանած արժեքներից։ Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալին, կտեսնենք որ արցախյան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակությամբ։

Հաջորդ արժեքը ազգային մեր կյանքում Հայ Ընտանիքն է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի ընտանիքի արժեքն ու դերը, տեղին ենք համարում մեջբերել Մուրացանի խոսքը, որ հնչում է Գևորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է․․․ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ․․Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հեռու է սերը, միությունը, առաքինությունը և նամանավանդ Աստծո երկյուղը»։ Ցավոք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դավաճանությունների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգված է Հայ Ընտանիքի համակարգը, և փորձում են բազմատեսակ եղանակներով աղավաղել ավանդական ընտանիքի և հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելիներ, ամուսնությունը երիտասարդական հույզերից և զգացմունքային զեղումներից ավելին է, և այն ենթադրում է գիտակցված ու կամավոր հանձնառություն, փոխադարձ հարգանք ու հասկացողություն։ Երբ սիրահարությունը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միությունը պահելու խնդիր։ Պետք է լրջորեն մոտենաք ամուսնության խորհրդին, կյանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաև ձեզ տրված բանականությամբ։ Եթե Աստծո առաջ խոստացել եք մինչև ի մահ տեր և պաշտպան լինել իրար, ապա արեք ամեն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միությունը, եթե չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարվածությունը վերածել մնայուն Սիրո։

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նույն նախանձախնդրությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպես ծնող և զավակ արհեստականորեն բաժանված են իրարից, երբ զավակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայություն վայելելու հնարավորությունից, Ձեր վրա է նորից մեր հույսն ու հավատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատվությունը և տեր կլինեք մեր սրբազան երկրին։

Ցավոք, պակասել է սերը մեր ընտանիքներում, պակասել է սերը նաև մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարավոր եղավ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի, սիրելիներ, Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ համախմբված և քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախված մեր ընտանիքի փրկությունը, լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, և կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ և բարօր կյանք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեք անգամ մեռածը մեկ անգամ մեռնելուց այլևս չի վախենա․ Սերժ Սրապիոնյան

Հաջորդ գրառումը

Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական