Չինաստանի Շանսի նահանգում երկհարկանի հյուրանոցի փլուզման հետևանքով կան զոհեր։ Վերջին տվյալների համաձայն՝ հյուրանոցի փլուզման հետևանքով 37 մարդ հայտնվել էր փլատակների տակ: Փրկարարներին հաջողվել է գտնել 33-ին, որոնցից 5-ը զոհվել է, մեկը ստացել է վնասվածքներ: Այդ մասին հաղորդում БЕЛТА-ն։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է հետաքննություն:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ, բժիշկներ, իրավապահներ։ Ավելի քան 700 մարդ մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին: