Չինաստանի պետանվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկրում հարյուրավոր անօրինական օտարերկրյա եղանակային մոնիտորինգի կետեր են հայտնաբերել, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:
Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ օբյեկտները, որոնք եղանակային տվյալներ են փոխանցում արտասահման, հայտնաբերվել են երկրի ավելի քան 20 շրջաններում, դրանցից մի քանիսը տեղադրված են զորամասերում և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում, որոշները վերլուծում են բերքատվությունը ՉԺՀ-ի հիմնական հացահատիկային շրջաններում։