Չինաստանի առաջատար համաճարակաբան, ակադեմիկոս Չժուն Նանշանը բարձր է գնահատել Covid-19-ի՝ Ռուսաստանում մշակված առաջին պատվաստանյութը և ՌԴ-ին շնորհավորել է պատրաստուկի գրանցման ավարտի կապակցությամբ, ասվում է Պեկինում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 19-ին Չինաստանում Ռուսաստանի դեսպանությունը մասնակցեց Չժուն Նանշանի մասնակցությամբ առցանց ճեպազրույցի: Միջոցառումը կազմակերպվել էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարության արձանագրությունների վարչության կողմից և նվիրված էր համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդիական խնդիրներին: