Երեքշաբթի, Փետրվարի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չբարձրաձայնենք. հայտնաբերված հանքն անկախ Հայաստանի համար է». լեգենդար Դեդի հիշատակի օրը հայրենիքում ամփոփվեց նրա տիկնոջ աճյունասափորը

01/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
 «Չբարձրաձայնենք. հայտնաբերված հանքն անկախ Հայաստանի համար է». լեգենդար Դեդի հիշատակի օրը հայրենիքում ամփոփվեց նրա տիկնոջ աճյունասափորը

Մեզ հսկում էին, չէին թողնում բարձրանալ Մարտունաշեն, բայց որոշեցինք՝ ինչ գնով էլ լինի՝ պետք է իջեցնենք նրա դին, դիմեցինք ռիսկի, բարձրացանք Մարտունաշեն, քարերի տակից ինքս եմ անձամբ հանել նրա մարմինը. նա տան տանիքում է մարտնչել, տանկի արկից զոհվել և քարերի հետ միասին ընկել ներքև. հայ մեծանուն հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, երկրաբան, Արցախյան ազատամարտի մասնակից ու նահատակ Սիմոն Աչիկգյոզյանի մասին իր ապրող հիշողությունները Yerkir.am-ին ներկայացնելիս նշեց ազատամարտիկ, ըմբշամարտիկ Մարտին Խանյանը:  

Հիշեցնենք՝ ապրիլի  30-ը Հայաստանի ազգային հերոս ԹաթուլԿրպեյանի և նրա զինակից ընկերների՝ ՍիմոնԱչիկգյոզյանի (Դեդ), ԱրթուրԿարապետյանի, ՎալերիՆազարյանիևԶարզանդԴանիելյանի նահատակության օրն է: Նրանք զոհվեցին Հյուսիսային Արցախում՝ Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ուժային կառույցների աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից Արցախը հայաթափելուն ուղղված «Օղակ» գործողությունը կանխելիս:

Խորհրդանշական այս օրը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանն ամփոփված Սիմոն Աչիկգյոզյանի կողքին ամփոփվեց նաև նրա տիկնոջ՝ Վերոնիկ Աչիկգյոզյան-Հովհաննիսյանի աճյունասափորը: Սիմոն Աչիկգյոզյանի՝ Բուլղարիայում ապրող որդին՝ Օհան Աչիկգյոզյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տիկին Վերոնիկը մահացել է ԱՄՆ-ում՝ 2019 թ. մայիսի 30-ին, և, համավարակով պայմանավորված դժվարությունների պատճառով, աճյունասափորը մի փոքր ուշացումով է բերվել հայրենիք:

«Քանի որ Դեդի մարմինն ամբողջովին բացվածքներով էր, և նման վիճակում պարզապես անհնար էր իջեցնելը, Մարտունաշենում դպրոցի ուսուցիչ կար մահացած, խնդրել եմ այդ մահացած մարդու դագաղի կափարիչը, որի վրա դրված՝ Դեդին իջեցրել ենք Գետաշեն, էնտեղից՝ Երևան»,- պատմում է Մարտին Խանյանը՝ հիշեցնելով Աչիկգյոզյանի օրագրային գրառումը՝ «Ինչ էլ լինի՝ դիակս չթողնեք թուրքերին»:   

«Դեդը տարիքով ամենամեծն էր մեր ջոկատում, ես 30 էի, նա՝ հիսունն անց: Նա մեզ սովորեցնում էր կյանքը, հայրենիքը, պայքարի իմաստը, նախապատրաստում էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Նրանից ես շատ բան եմ սովորել, որոնք հետագայում կիրառվել են մշտապես: Նա իր արիությամբ փրկել է բոլորիս կյանքը. «Օղակ» գործողության ժամանակ Մարտունաշենի տան տանիքից հակատանկայինով կրակելով՝ մեզ հնարավորություն տվեց նահանջել անտառները, ինքը խփվեց այնտեղ, և անգամ անհնար էր մոտենալն ու նրան դուրս հանելը», – պատմեց Դեդի մարտական մյուս ընկերը՝ Մարսել Միրզոյանը:

Մեծ հայորդու դուստրը՝ Անժելա Աչիկգյոզյանը, փաստում է, որ իր հոր մարտական ուղին սկսվել է նրա ծննդյան օրվանից. ծնված լինելով Ցեղասպանությունից փրկված և որբանոցում մեծացած մարդկանց ընտանիքում՝ Սիմոն Աչիկգյոզյանը հասակ է առել հայրենիքի, Արևմտյան Հայաստանի, Սեբաստիայի ազատագրման գաղափարներով:

«Երբ ես փոքր էի՝ միշտ լսում է, որ, երբ Սիմոնն ու ընկերները հայտնաբերում էին որևէ հանք, ապա որոշում էին դրա մասին տեղեկություններ չտալ պետությանը. դա Անկախ Հայաստանի համար է: 1960-ական թվականներին, երբ ես 6-7 տարեկան էի, ինձ համար անգամ մի փոքր անհասկանալի էր անկախ Հայաստանի մասին լսելը»,- պատմում է տիկին Անժելան՝ հավելելով, որ իրենք հետագայում արդեն գիտեին, որ Մեծ Հայաստանի, ծովից-ծով Հայաստանի տերն են ու պիտի մի օր ազատագրեն այն:

«Պետք էր անցնել մարտական ուղի՝ մեր Մեծ Հայաստանը վերականգնելու համար, որի մեջ էր նաև Արցախը: Եվ Շարժման առաջին իսկ օրերից հայրիկն ակադեմիայում արեց հացադուլ, հետո ընտրվեց Երևանի քաղխորհրդի անդամ… Բայց այս ամենի մեջ հայրիկի համար առաջնահերթ խնդիր էր հայրենիքի սահմանների պաշտպանությունը, քանի որ ինքը նաև քաջածանոթ էր հայրենի բնությանը: Հետո արդեն մեկնեց Արցախ՝ տանելով իր հետ նաև եղբորս». հայրիկի մասին վառվող հիշողություններից ևս մի դրվագ, որը մեզ ներկայացրեց տիկին Անժելան:

Օրվա խորհրդի մասին առավել մասնրամասն՝ տեսանյութում.

https://youtu.be/fwePyLO5Odk
https://youtu.be/fwePyLO5Odk
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով

Հաջորդ գրառումը

Մարզերի «ուժայիններում» փոփոխություններ են սպասվում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարքի մեջ եք մտնում ԱՄՆ-ի հե՞տ. Դուգին

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում. քաղաքագետ

16/02/2026
Նորություններ

Առաջին լուսանկարի «հոգեւորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը

16/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եպիսկոպոսաց ժողովը Սանկտ Պյոլթենում տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը

16/02/2026
Հաջորդ գրառումը

Մարզերի «ուժայիններում» փոփոխություններ են սպասվում. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական