Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացի շրջանակում կարևոր բաղադրիչ է դառնում ուսանողական նախագծերի ներկայացումը՝ փիթչինգը։
Այս տարի առաջին անգամ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն անկախ փորձագիտական խմբերին ներկայացրել են իրենց հեղինակային նախագծերը` ֆինանսավորում և մասնագիտական աջակցություն ստանալու ակնկալիքով։

Այսօր ռեկտոր Սառա Նալբանդյանը պարգևատրել է բակալավրիատի ավարտական աշխատանքների երկօրյա փիթչինգի արդյունքում փորձագետների կողմից ընտրված և բարձր միավորներ հավաքած կինոնախագծերի հեղինակներին։

Նշենք, որ մինչև փիթչինգների անցկացումը պրոդյուսերներ Արևիկ Ավանեսյանն ու Սոնա Մարգարյանը աշխատարաններ են վարել ավարտական կուրսերի ուսանողների և նրանց աշխատանքների ղեկավարների համար՝ մանրամասնելով նախագծերի ներկայացման արվեստը և կիսվելով իրենց մասնագիտական փորձով։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ հանձնելով բուհի շնորհակալագրերը։
Աշխեն Գրիգորյանի «Նոր տարվա երազը», Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» ֆիլմ-նախագծերը ԵԹԿՊԻ-ի կողմից դրամական մրցանակների են արժանացել, իսկ Մարինա Սոլոյանի «Հայրիկ, դու ինձ սիրում ես, այդպես չէ՞» ֆիլմ-նախագիծը ORDER FILM փրոդաքշնի կողմից հետարտադրական փուլի մեծ աջակցություն է ստացել։

Առանձին մրցանակներ էին պատրաստել նաև փորձագետները։
Այսպիսով, Bars Media վավերագրական ֆիլմերի ստուդիան մրցանակ շնորհեց Հայկ Դանիելյանին, KinoKét Productions-ը և Արգո Բարոյանը՝ Էդուարդ Օհանյանին և Սոնա Սարիբեկյանին, Hoshkee Film-ը և Արմինե Անդան, Picartix production-ը և Աննա Զաքարյանը, Բաց Հարթակը և Գագիկ Ղազարէն ՝ Սոնա Խաչատրյանին, ռեժիսոր Արման Չիլինգարյանի կողմից մրցանակի արժանացավ Հակոբ Պապիկյանը, Log Production-ը և Վազգեն Մարտիրոսյանը մրցանակ հանձնեցին Հասմիկ Թայիրյանին, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը՝ Ռուբի Մարդիրոսյանին, սցենարիստ Նաիրի Հախվերդին՝ Հայկ Դանիելյանին, ռեժիսոր Սեդա Գրիգորյանը՝ Արև Քարամյանին, ԱՓ հ/կ-ն և Նինա Խաչատրյանը՝ Ռուբի Մարդիրոսյանին, ռեժիսոր Ստելլա Տեր-Հակոբյանը՝ Հակոբ Պապիկյանին, ռեժիսոր Ռուբեն Ղազարյանը՝ Նունե Ապրեսյանին, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը՝ Էդուարդ Օհանյանին։


Սցենարիստ, գրող Արտավազդ Եղիազարյանի մրցանակին արժանացավ Սոնա Սարիբեկյանը, Բաց Հարթակի և Գագիկ Ղազարէի մրցանակը ստացավ Հրաչ Սիմոնյանը։ Հատուկ հիշատակման արժանացան Աշխեն Գրիգորյանի ֆիլմ-նախագիծը մոնտաժի ռեժիսոր Նինա Խաչատրյանի կողմից, ինչպես նաև Մարինա Սոլոյանի ֆիլմ-նախագիծը՝ Բաց Հարթակի և Գագիկ Ղազարէի կողմից։







