Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ուչմիաձինը» պատմական Ադրբեջանի հող է. Հայ եկեղեցին մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր հարևան երկրների համար. Փաշազադե

22/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կովկասի մահմեդականների վարչության նիստում վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն թշնամական, զրպարտիչ հայտարարություններ է արել Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։

Նրա խոսքը մեջբերել է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»։

Նա նշել է, որ հայերը քրիստոնեության պատմության մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ։ «Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջևանի թեմը։ Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան»  հայկական ուտոպիան աջակցելն էր։ Մենք բախվում ենք մի համայնքի հետ, որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, Ուչմիածնի և Կիլիկիայի իր կրոնական կենտրոնների միջոցով աշխարհով մեկ տարածում է ստերով և զրպարտությամբ լի ուղերձներ, որոնք հեռու են քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին դրույթներից, որոնք անընդհատ քարոզում էին անհամաձայնություն, թշնամանք, վրեժխնդրություն և բախում՝ իր ուտոպիական երազանքն իրականացնելու անվան տակ։

 Այո, սա է իրականությունը. համաշխարհային հայությունը, հենվելով Հայ ազգային եկեղեցու վրա, շարունակում է խաբել միջազգային հանրությանը իր պատմական և քաղաքական երեսպաշտությամբ: Նրանց նպատակն է՝ եթե հայկական պետությունը քաղաքական անգործունակության պատճառով գոյություն չունենա,  ապա Հայ ազգային եկեղեցին կարող է շարունակել զորահավաք կենտրոնի առաքելությունը՝ ստեղծելով և ղեկավարելով Վատիկանի նման Գրիգորյան կրոնական պետություն: Այսպիսով, Հայ եկեղեցին ունի նենգ մտադրություն՝ այս կամ այն ​​կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա: Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին»,- հայտարարել է Փաշազադեն։

Ադրբեջանի «խաղաղասիրական» նկրտումները հերթական անգամ պարզ երևում են։ Այդ երկիրը ագրեսիվ կերպով հակահայ քարոզչությունը շարունակում է՝ աչք տնկելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, հոգևոր-մշակութային կենտրոնների ու ժառանգության վրա։

Վերոնշյալ բարբաջանքներով, զրպարտություններով ու կեղծարարություններով չբավարարվելով՝ նա հայտարարել է, թե իբր  ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող «իրենց բնիկ հողերից ադրբեջանցիների աստիճանական վտարումը, էթնիկ զտումները և տեղահանությունները հանգեցրին ղազիյաթների գործունեության հարկադիր դադարեցմանը»։

«Արևմտյան Ադրբեջանի հողերում մեր ժողովրդին պատկանող նյութական և հոգևոր մշակույթի նմուշները, մզկիթների ունեցվածքը թալանվել են, Ղուրանի և ձեռագրերի հազվագյուտ օրինակները վաճառվել են արտասահմանյան աճուրդներում: Հայկական կեղծիքի և վանդալիզմի վառ օրինակ է նաև Երևանում Ջումա (Կապույտ-խմբ.) մզկիթի վերականգնումը, որը կառուցել են  ադրբեջանցիները և որը հայերը ներկայացնում են  որպես պարսկական»,-շարունակել է Փաշազադեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցու փաստաթղթում իր «հայրենիք» է նշվում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ընտրվել է «Իրևանի կազի»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ընտրվել է «Իրևանի կազի»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական