Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 8-րդ գումարման խորհրդարանը մեկնարկել է աշխատանքները:
Նիստի օրակարգում են Ազգային ժողովի նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքներով Խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։