Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան ադրբեջանական Socar ընկերության բենզալցակայանները բոյկոտելու կոչ է անում

21/08/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի հետ բազմապլան ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին։ Հայտարարությունն արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

Ինչպես հայտնում է ուկրաինական Главком կայքը, տեղի ունեցողի հետնապատկերում ուկրաինացիների մի մասը ադրբեջանական պետական ​​Socar ընկերության գազալցակայանները բոյկոտելու կոչ են անում։

«Ուկրաինայում այս ընկերության գազալցակայանները շատ են։ Մեր ժողովրդին կոչ եմ անում բոյկոտել դրանք: Միաժամանակ ուկրաինական բիզնեսին այս ընկերության հետ բոլոր գործընկերային հարաբերությունները խզելու կոչ եմ անում»,- գրել է ակտիվիստ Օլեգ Սիմորոզը:

Ուկրաինայում Socar-ի բենզալցակայանները բոյկոտելու մասին հայտարարել է նաև լրագրող Դմիտրի Տուզովը։

«Դե, առայժմ (քանի դեռ իրական դրդապատճառները չեն պարզվել), շրջանցում եմ Socar-ի գազալցակայանները։ Հասկանում եմ՝ պատերազմը նեղացնում է մեր կենսատարածքը և լուրջ սահմանափակումներ է մտցնում մեզ համար սովորական դարձած շատ բաներում ու շփումներում։

Բայց այս լպստումներից հետո պարզապես չեմ կարողանա ոչ մի կոպեկ թողնել վառելիքի ադրբեջանական օպերատորին։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չեն պարզվել Պուտինին եղբոր պես ընդունած նախագահ Իլհամ Ալիևի իրական շարժառիթները։ Ես հասկանում եմ, որ «արևելքը նուրբ հարց է»։

Միգուցե այս գրկախառնությունների հետևում տարածաշրջանում Ռուսաստանի էքսպանսիային հակազդելու ինչ-որ ծրագիր կա թաքնված:

Միգուցե: Կապրենք-կտեսնենք: Իսկ առայժմ ոչ մի լումա ադրբեջանական Socar գազալցակայաններին։ Ես մի կերպ յոլա կգնամ: Ու կտեսնեմ և՛ Ալիևի, և՛ նրա երկրի իրական գործերին»,- գրել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Տուզովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոծակի տենդով վարակված 41 հոգի հոսպիտալացվել է

Հաջորդ գրառումը

Իրանը հայտնել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանը հայտնել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական