Բելգորոդի շրջանի Վալույսկի շրջանի Լավա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքից պայթուցիկ են նետել, երբ մարդիկ փողոցում էին։ Երկու տղամարդ տեղում մահացել է։ Բժիշկները երրորդ քաղաքացու կյանքի համար պայքարել են, սակայն՝ ապարդյուն, նա ևս մահացել է։