Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՈւԵՖԱ-կողմից Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման մասին։
«Որևէ մեկն ասու՞մ է, որ գերմանացիների մարզաշապիկների վրա արծիվ կա: Ինչ-որ մեկն ասու՞մ է, որ ֆրանսիացիների շապիկին աքաղաղ կա, հարցրեք, թե ինչու է այդպես: Հուսով եմ՝ շաբաթ օրը բոլոր հարցերը կլուծվեն։ Եթե ոչ մի առտառոց բան տեղի չունենա մենք ներկա կգտվենք հանդիպմանը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Sabah-ը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղում(1:2): Գոլը տոնելիս թուրք ֆուտբոլիստը օգտագործել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը, գրում է armsport.am-ը: