Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը երեկ հայ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց, ստուգել փաստաթղթերն ու բեռնատարները։
«Սա չճշտված տվյալ է, մենք ճշտում ենք այս տեղեկությունը, ես չեմ կարող պնդել, որ դա եղել է։ Ահազանգ ենք ստացել եւ ճշտումներ ենք անում այդ մասին»,– տեղեկացրել է Կարեն Քոչարյանը։