Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան տեղեկացրել է, որ սեպտեմբերին գրասենյակային աշխատակիցներն են ամենից հաճախ հիվանդացել COVID-19-ով: Այդ մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
«Ուսուցիչներն, ի դեպ, հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով: Սեպտեմբեր ամսվա դեպքերի մեծ մասը գրասենյակային աշխատողներ են: Նրանք այժմ սովորում են սոցիալական վարքի նոր կանոններ», ասել է Պոպովան: