Բոլոր նրանք, ովքեր այս իշխանություններին քվե կտան, պետք է իմանան, որ քվե են տալիս Ադրբեջանին, Ալիևին: Սրանք ստում են, թե որևէ խոստում չեն տվել: Դեռ շատ զիջումներ են լինելու, նորանոր աղետներ են բերելու: Հետևաբար, ովքեր քվե կտան, հանցակից կդառնան:
Լսե՛ք, խնդրե՛մ, Ալիևն ինքն է 2024թ. դեկտեմբերին հարցազրույցում ասել, որ շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։
Այդ մասին խոսում են ոչ միայն Ադրբեջանի ղեկավարները, այլև այն սուտի «քաղհասարակություն» կոչված գլուխները, ձեզ հետ Արցախի հանձնմանը մասնակից ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները, որոնց բերում եք Հայաստան էքսկուրսիաների և ինֆորմացիայի հավաքագրման:
ՀՀ քաղաքացիներին մի հերքեք, ոչ էլ ընդդիմախոսներին, էդքան դուխ ունե՞ք, գնացեք Ալիևին հերքեք, հերքեք բարձր ամբիոններից, հերքեք պաշտոնապես:
Երբ Ալիևը Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հաթաթաներ էր տալիս, ոչ թե Բաքու գնալու մասին ձեր ողորմելի երազանքների մասին բարբաջեիք, այլ ի լուր աշխարհի հայտարարեիք, որ թույլ չեք տալու ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, որ Ադրբեջանը պետք է իր զորքը անհապաղ հեռացնի Հայաստանի ինքնիշխան տարածքներից, որ Բաքվի բանտերից հայերը պիտի անհապաղ վերադառնան հայրենիք…
Տենց մեկն էլ կար, Մեհրիբան Ալիևային Շուշիում թեյ խմելու էր հրավիրում…
Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ









