Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվող պարեկային ծառառությունում ծառայող ապագա ոստիկանների կազմը, ըստ ներքին պայմանավորվածության, պետք է լիներ բացառապես նոր անձանցից կազմված,սակայն իրականում այն 70%ով բաղկացած է այսպես ասած` հին ոստիկաններից (կարմիր բերետներ,հրեշտակներ,ՃՈ, անչափահասների վարչություն և այլն), ստացվում է, որ ոստիկանության ներկայիս ղեկավարությունը մեղմ ասած՝ «քցում է» հենց իրեն ֆինանսավորողներին՝ խախտելով ներքին պայմանավորվածությունը։
Անգամ՝ հին ոստիկաններին են ներգրավվում և չկարողանալով ապահովել բավարար մարդկանց քանակը՝ զանգահարում և խնդրում են քննություններից կտրված քաղացիներին նորից դիմել, հրավիրում են նրանց ծառայության։
Իսկ այս ամենի ֆոնին արհեստական կերպով ստեղծված հակառուսական և տրանսգենդերամետ քաղաքականության արդյունքում՝ մեծ քանակով ոստիկաններ հրաժարվում են ծառայել, իսկ կառավարությունը, որպես կոմպեսացիա, կայացնում է որոշում՝ ոստիկանության աշխատավարձը 68%ով բարձրացնելու վերաբերյալ։
Հուսով եմ՝ բոլորդ հասկանում եք,որ <<անվճար պանիրը լինում է թակարդում>> ,որն էլ հանգեցնում է զոհաբերման։
Ամենը տեսանելի է:
Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։