Գյումրու ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտակայքում, խանութներ, սրճարաններ են փակվում․ մեկն իր խանութն է վաճառում, մյուսը՝ իր սրճարանն այլ վայր է տեղափոխում։
Որքան էլ պատճառները լինեն տարբեր, փաստն այն է, որ այս կառույցներն արդեն դատարկվել են: Մեկ տարի առաջ, երբ կորոնավիրուսի մասին դեռ նոր էինք լսում, քաղաքի այս հատվածում եռուզեռ էր․ սրճարաններում նստելու տեղ չկար, անգամ հագուստի կամ տնտեսական ապրանքների խանութներում հաճախորդների պակաս չկար։ Իսկ այժմ այս տխուր, մտահոգիչ պատկերն է…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/12/1177019/?fbclid=IwAR1pm7J8X5BrCiFi2FdjVCDSYMNpU8-dfN3naCmd7vmMQ6mov_XCHMqvFN8
© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից